Intercept հրատարակությունը բացահայտել է Նյու Յորքում ԱԱԳ-ի գաղտնալսման կենտրոնի գտնվելու վայրը

0
101

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) հանգուցային գաղտնի կենտրոններից մեկը, որտեղից գերատեսչության աշխատակիցները վարում են հեռախոսազրույցների գաղտնալսումներ, ինչպես նաեւ որսում են հաղորդումներ Համացանցից, գտնվում Է Նյու Յորքի կենտրոնում՝ AT&T հեռահաղորդակցական ընկերությանը պատկանող բազմահարկ շենքում: Այ ս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է  The Intercept հրատարակությունը:  

Հրատարակության լրագրողների տվյալներով, որոնք կատարել են սեփական հետաքննություն, գորշ եւ  պատուհաններից զուրկ բետոնե բարձրահարկը, որը գտնվում Է Մանհեթենի բանուկ թաղամասերից մեկում, հատուկ ծառայությունների աշխատակիցների շրջանում կրում Է Titanpointe կոդային անվանումը:

Այդ 29-հարկանի շենքի շինարարությունը կատարվել Է 1969-ից մինչեւ 1974 թվականը, այնտեղ, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ գտնվում Է AT&T ընկերության հաղորդակցական կենտրոնը:

Սակայն The Intercept-ի վարած հետաքննությունը բացահայտել Է, որ «այդ երկնաքերը պարզապես կենտրոն չԷ, որի միջոցով միջազգային հեռախոսազանգեր են բաշխվում», նշված Է հրապարակման մեջ: «Դա ԱԱԳ-ի առավել կարեւոր հետախուզական օբյեկտներից մեկն Է ԱՄՆ-ի տարածքում, հսկման գաղտնի կենտրոն, որն օգտագործվում Է հեռախոսազանգերի, ֆաքս-հաղորդագրությունների եւ ինտերնետ-տվյալների որսման համար»,- ասված Է հոդվածում:  

Ինչպես պնդում են լրագրողները, հենց այդ շենքից Է գերատեսչությունը վարել լրտեսում, «որի նպատակակետերն են եղել ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ինչպես նաեւ առնվազն 38 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ի այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Գերմանիան, Ճապոնիան եւ Ֆրանսիան»: Լրագրողների տվյալներով՝ նրանք այս եզրակացություններին են հանգել՝ ուսումնասիրելով, մասնավորապես, այն փաստաթղթերը, որոնք իրենց Է տրամադրել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին կապալառու Էդվարդ Սնոուդենը, ինչպես նաեւ ծանոթանալով շենքի ճարտարապետական պլաններին եւ հարցուփորձ անելով AT&T-ի մի շարք նախկին աշխատակիցների: ԱԱԳ-ում այս մասին մեկնաբանություններից հրաժարվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/868321/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here