Ադրբեջանական բանկերի կեսից ավելին դադարեցրել են դոլարի վաճառքը

0
91

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի հրապարակումից հետո ադրբեջանական բանկերի կեսից ավելին կտրուկ դադարեցրել են դոլարի վաճառքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Դոլարի վաճառքը դադարեցրած բանկերն են Günaybank, Naxçıvanbank , Azərbaycan Beynəlxalq Bankı, Amrahbank,  Bank of Baku և այլ բանկեր:

Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը նոյեմբերի 18-ի դրությամբ կազում  է 1,7091 մանաթ:

Ադրբեջանական բանկերի մեծ մասի կողմից դոլարի վաճառքը դադարեցնելու արդյունքում սեւ շուկան կրկին ակտիվացել է: Սեւ շուկայում 1 դոլարը  արժե 1,8250 մանաթ, առքը`1,8000 մանաթ:

Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով, եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նոյեմբերի 12-ին նախորդած 25

օրերին համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:

Դոլար-մանաթ պաշտոնական  փոխարժեքի 1,87-1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ  ավելի բարձր փոխարժեք: 
http://armenpress.am/arm/news/868454/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here