Թրամփը շրջագայության կմեկնի ԱՄՆ-ի այն նահանգներ, որտեղ հաղթանակ է տարել ընտրություններում

0
121

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը պլանավորում Է առաջիկա շաբաթներին «հաղթական շրջագայություն» կատարել այն նահանգներում, որտեղ շահել Է ընտրությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hill թերթը:

Թրամփի թիմի ներկայացուցիչներից մեկը՝ Ջորջ Ջիջիկոսը, հայտնել Է, որ ներկայում նախապատրաստվում Է ընտրված նախագահի առաջին շրջագայությունը:

«Այժմ մենք զբաղված ենք «հաղթական շրջագայության» կազմակերպմամբ: Այն պետք Է կայանա մի քանի շաբաթից»,-հայտնել Է Ջիջիկոսը լրագրողներին:

«Բնականաբար, Թրամփը կայցելի այն նահանգներ, որտեղ հաղթանակ Է տարել, ինչպես նաեւ տատանվող նահանգներ, որոնց նա կարողացավ իր կողմը գրավել»,-հավելել Է Թրամփի ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/868417/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here