Թրամփը Քիսինջերի հետ քննարկել է ՌԴ-ի, ՉԺՀ-ի, Իրանի եւ ԵՄ-ի հարցերը

0
117

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը երկրի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ քննարկել Է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, ինչպես նաեւ այլ պետությունների հետ հարաբերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նոր վարչակազմին գործերի եւ լիազորությունների հանձնման հարցերը տնօրինող խմբի յայտարարության մեջ:

Ինչպես հետեւում Է փաստաթղթից, Թրամբը եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վետերանը զրուցել են Նյու Յորքում: «Նրանք քննարկել են Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը եւ Եվրամիությունը, ինչպես նաեւ այլ հարցեր ու իրադարձություններ, որոնք վերաբերում են ամբողջ աշխարհին»:

«Ես խորապես հարգում եմ դոկտոր Քիսինջերին եւ շատ երախտապարտ եմ նրան այն բանի համար, որ նա իր մտքերը կիսեց ինձ հետ»,- փաստաթղթում մեջբերված են Թրամփի խոսքերը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ նախընտրական արշավի ընթացքում միլիարդատերը հանդիպում Էր նախկին պետքարտուղարի հետ եւ խորհրդակցում արտաքին քաղաքականության հարցերի շուրջ:

Հենրի Քիսինջերը ամերիկյան դիվանագիտությունը գլխավորել Է 1973-ից մինչեւ 1977 թվականն ընկած ժամանակաշրջանում եւ եղել Է ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ հարաբերություններում «լիցքաթափմաեն քաղաքականության» նախաձեռնողը: 1973 թվականին նա արժանացել Է Խաղաղության նոբելյան մրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/868394/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here