Պետությունը լուծել է սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը

0
129

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է 233 միլիոն 365 հազար դրամ` սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը լուծելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, սիրիահայերը ժամա նակավորապես ներմուծել էին մեքենաները, բայց չէին մաքսազերծել: «Պետությունը լուծեց այդ հարցը եւս»,-ասաց նա:

Սիրիայի Արաբական Հանրապետության` ազգությամբ հայ քաղաքացիների կողմից Սիրիայի Արաբական Հանրապետությունից 2012 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների մաքսային վճարների և օրենքով սահմանված կարգով մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վճարման հետ կապված ֆինանսական ծախսերը կատարելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամո ւտների կոմիտեին հատկացվել է  հարկային եկամուտների և պետական տուրքի գծով` 231 միլիոն 223 հազար դրամ, մաքսավճարի գծով` 2 միլիոն 142 հազար դրամ:
http://armenpress.am/arm/news/868486/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here