Սաուդյան Արաբիան ՕՊԷՔ-ին հորդորել է նավթի հանույթը հասցնել նվազագույնի. Reuters

0
120

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Խալեդ ալ Ֆալեհը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) անդամներին հորդորել Է հանույթը կրճատել օրական մինչեւ 32,5 միլիոն բարել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը:

Նախարարի խոսքով՝ նավթահանույթի՝ օրական մինչեւ 32,5 միլիոն բարել կրճատումը կարագացնի նավթի շուկայի վերականգնումը եւ օգուտ կբերի արտադրողներին ու սպառողներին: Նախարարը նաեւ ընդգծել Է, թե հույս ունի նավթաշուկայի կայունացման ոլորտում համագործակցության շուրջը Ռուսաստանի հետ համաձայնության հասնել ՕՊԷՔ-ի երկրների՝ նոյեմբերի 30-ին կայանալիք հանդիպմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP
http://armenpress.am/arm/news/868412/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here