Սիրիահայ ընտանիքն արդեն երրորդ զավակին է ճանապարհում հայոց բանակ

0
141

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ռաքքա քաղաքից պատերազմի հետեւանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ Կասանջյան ընտանիքն արդեն երրորդ զավակին է ճանապարհում հայոց բանակ: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ  ընդունելության ժամանակ ընտանիքի մայրը` Նատալի Դավթյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը մշտական աջակցության համար: «Նախարարու թյան մշտական օգնության շնորհիվ, մենք կարողացանք մասնակցել մեր երկու զինվորների երդման արարողությանը»,-ասաց նա՝ հայրենիքի պաշտպաններին մաղթելով անփորձանք ծառայություն:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախալի համարեց սիրիահայ ընտանիքի օրինակը: « Ես հիշում, եմ, երբ ընտանիքի երկրորդ զավակին` Գեւորգին պետք է ճանապարհեինք բանակ, նա հայերեն չգիտեր, խոսում էր միայն արաբերեն լեզվով:  Մենք դիմեցինք` ժամկետը հետաձգելու խնդրանքով եւ տղայի համար հայոց լեզվի արագացված դասընթացներ կազմակերպեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Հայաստան տեղափոխվելուց հետո շուրջ 1.5 տարի Կասանջյանների ընտանիքն ապրում էր Մեծամոր քաղաքում: Վերջին ամիսներին նրանք տեղափոխվել էին մայրաքաղաք եւ հինգ հոգանոց ընտանիքով բնակվում են մեկ սենյականոց բնակարանում:

Նրանք հայրենիքում իրենց սեփական գործն են հիմնել` թարմ հաց ու լահմաջո են թխում եւ վաճառում` առաջնորդվելով հայրենիքի հացն ուրիշ է կարգախոսով:

 

 

 
http://armenpress.am/arm/news/868480/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here