Օբաման և ԵՄ առաջնորդները հրաժարվել են վերացնել հակառուսաստանյան պատժամիջոցները

0
121

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Եվրոպական Միության առաջնորդները Բեռլինում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Lenta.ru-ն, կողմերը միակարծիք են եղել այն հարցում, որ ՌԴ-ի դեմ սահմանափակումները պետք է մնան ուժի մեջ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքով՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի նրանք չեն կատարել մինսկյան համաձայնագրի իրենց մասը:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին և Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոն:
http://armenpress.am/arm/news/868531/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here