Volkswagen-ը 30 հազար աշխատատեղ Է կրճատում

0
111

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Volkswagen ավտոշինական կոնցեռնը հայտարարել Է ամբողջ աշխարհում 30 հազար աշխատատեղ կրճատելու իր պլանների մասին, 23 հազար աշխատակիցներ աշխատանքը կկորցնեն Գերմանիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այդ որոշումն ընդունվել Է, որպեսզի միջոցները խնայվեն «դիզելային սկանդալի» հետեւանքները կարգավորելու համար:  

Կրճատելով աշխատատեղերը՝ ընկերությունը մտադիր Է տարեկան 3,9 մլրդ դոլար տնտեսել ընդհուպ մինչեւ 2020 թվականը: Ընդամենն ամբողջ աշխարհում Volkswagen-ի ձեռնարկություններում եւ գրասենյակներում աշխատում Է 600 հազարից ավելի մարդ: 

Խնայված միջոցները նաեւ պլանավորվում Է ուղղորդել Էլեկտրամոբիլների եւ անվարորդ ավտոմեքենաների սեգմենտի զարգացման համար:

2015 թվականի աշնանը պարզվել Է, որ Volkswagen-ը ԱՄՆ-ում մեքենայություններ Է արել դիզելային շարժիչներից բանեցված գազերի արտանետումների թեստերի հարցում:
http://armenpress.am/arm/news/868504/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here