Էդվարդ Նալբանդյանը ՌԴ խորհրդարանականներին է ներկայացրել սիրիահայությանն աջակցության Հայաստանի ջանքերը

0
103

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևի գլխավորած ներկայացուցչական խորհրդարանական պատվիրակությանը:

Հանդիպմանն անդրադարձ է արվել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսաստանյան դաշնակցային ռազմավարական հարաբերություններին, Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտգործնախարարը ռուսաստանյան խորհրդարանականների հետ հանգամանալից քննարկել է երկու խորհրդÕ �րանների միջև սերտ համագործակցության լայն շրջանակի հարցեր, մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում փոխգործակցության շուրջ:

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում և հատկապես՝ Սիրիայում տիրող իրավիճակին, ճգնաժամից դուրս գալու հնարավոր ուղիներին: Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայի հայությանը, նրանց աջակցելուն ուղղված Հայաստանի ջանքերին:

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան-Սփյուռք համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, պատասխանեց հյուրերի բազմաթիվ հարցերի:
http://armenpress.am/arm/news/868543/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here