ԱՄՆ-ը պլանավորում է ամրապնդել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը. The Wall Street Journal

0
120

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր Է իշխանության գլուխ կանգնած լինելու վերջին ամիսներին ձեռնարկել մի շարք նոր միջոցներ՝ նպատակամղված Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի ամարպնդմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին իր Էլեկտրոնային տարբերկաում այս մասին հաղորդել Է The Wall Street Journal թերթը:  

Թերթի տվյալներով՝գործարքի ամրապնդման՝ քննարկվող միջոցների թվում են, մասնավորապես, թույլատրագրերի տրամադրումն ԱՄՆ-ի՝ մեծ թվով ընկերությունների՝ Իրանի շուկայում գործարարություն վարելու համար, ինչպես նաեւ Իրանի Իսլամամկան Հանրապետության նկատմամբ մի շարք պատժամիջոցների հետագա վերացումը: Ինչպես գրել Է հրատարակությունը, վարչակազմը ցանկացել Է նման գործողություններ ձեռնարկել տակավին մինչեւ ընտրությունները, եւ դրանք նպատակամղված չեն այն բանին, որպեսզի դժվարություններ ստեղծվեն ընտրյալ նախագահ Դոնալ Թրամփի համար, որը միջուկային համաձայնագրի հայտնի հակառակորդ Է:    

Օբամայի շրջապատում խոստովանում են, որ իրենք չեն կարողանա ոչինչ ձեռնարկել, եթե նոր վարչակազմը որոշի չեղյալ հայտարարել ատոմի շուրջը գործարքը, նշել Է թերթը: Սակայն Սպիտակ տան ներկայացուցիչները պլանավորում են իշխանությունը հանձնելուց առաջ փորձել Թրամփին եւ նրա խորհրդականներին համոզել չհրաժարվել համաձայնագրից՝ բնութագրելով այն բացասական հետեւանքները, որոնց կհանդիպի Միացյալ Նահանգներն այն դեպքում, եթե նրա վրա բարդեն գործարքի ձախողման մեղքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/868694/

 
 
 

Click here to Reply or Forward

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here