Աշխարհում ավելի քան 3,4 հազար մարդ է օրական զոհվում ճանապարհա-տրանսպորտային պատահարներից. Պան Գի Մուն

0
119

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամեն օր ավելի քան 3,4 հազար մարդ Է զոհվում ճանապարհա-տրանսպորտային պատահարների (ՃՏՊ) ժամանակ, եւ երկրների իշխանությունները պետք Է միջոցներ ձեռնարկեն ճանապարհներին մահացության նվազեցման համար՝ ուշադրություն նվիրելով տուժածներին առաջին օգնություն ցույց տալուն: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ նշվող Ճանապարհա-տրանսպորտային պատահարների զոհերի հիշատակի համաշխարհային օրվա առիթով, տեղեկացնում Է < a target=”_blank” href=”http://www.armenpress.am“>«Արմենպրես»-ը:      

«Այսօր, ինչպես եւ ամեն օր, ավելի քան 3,4 հազար մարդ աշխարհի ճանապարհներին կզրկվի կյանքից, նրանցից շատերը երիտաարդներ են, ովքեր նոր են սկսում հասուն կյանքը»,- ասված Է գլխավոր քարտուղարի գրավոր ուղերձում: Նա հիշեցրել Է, որ այս տարի համաշխարհային օրը նվիրված Է ճանապարհա-տրանսպորտային պատահաների զոհերին օգնություն ցույց տալու միջոցներին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբնելայի որոշմամբ՝ Ճանապարհա-տրանսպորտային պատահարների զոհերի հիշատակի համաշխարհային օրը նշվում Է նոյեմբերի երրորդ կիրակի օրը: Կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի ճանապարհներին զոհվում Է ավելի քան 1,2 միլիոն մարդ, նրանց կեսը՝ հետիոտներ, մոտոցիկլիստներ եւ հեծանվորդներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/868688/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here