Արիանա Գրանդեն American Music Awards մրցանակ Է ստացել «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում

0
119

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի  Արիանա Գրանդեն «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում արժանացել Է American Music Awards հեղինակավոր երաժշտական մրցանակի: Պարգեւատրման արարողությունը, որը հեռարձակել Է ABC հեռուստաալիքը, տեղի Է ունեցել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Microsoft Theater-ում:  

Գլխավոր կատեգորիայում հաղթանակը նաեւ վիճարկում Էին կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ամերիկուհիներ Սելենա Գոմեզն ու Քերի Անդերվուդը եւ Ռիհանան: «Լավագույն նոր արտիստ» Է ճանաչվել բրիտանացի երգիչ Զեյնը, որն այս անվանակարգում առաջ Է անցել կանադուհի Ալեսիա Քարից, ամերիկացի դիջեյ-դուետ The Chainsmokers-ից, DNCE ֆանք-փոփ-խմբից եւ կանադացի հեղինակ-կատարող Շոն Մենդեսից: 

«Լավագույն փոփ/ռոք-երգչուհի» կատեգորիայի մրցանակին արժանացել Է ամերիկացի երգչուհի  Սելենա Գոմեզը, որին մրցակիցներն Էին Ռիհանան եւ բրիտանուհի Ադելը: «Լավագույն փոփ/ռոք-խումբ» ճանաչվեցին Twenty One Pilots խմբից ամերիկացիները, որոնք կարողացան գերազանցել DNCE-ին եւ The Chainsmokers-ին: Նրանք Էլ ճանաչվեցին «Լավագույն այլընտրանքային ռոք-խումբ»:

«Լավագույն ռեփ/հիփ-հոփ կատարող» արձանիկը հանձնեցին Դրեյքին՝ այդ ժանրում լավագույն ալբոմի համար:

American Music Awards-ը հիմնվել Է 1973 թվականին՝ որպես «Գրեմմի» մրցանակի այլընտրանք: Ներկայում պարգեւը շնորհվում Է ինտերնետ-քվեարկության արդյունքների հիման վրա:

Անվանակարգորդներին որոշում են՝ հաշվի առնելով  ձայնագրությունների վաճառքների ծավալները, տեսահոլովակների դիտումների թիվը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում նրանց ակտիվությունը:
http://armenpress.am/arm/news/868678/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here