Արցախի իշխող քաղաքական ուժը կպաշտպանի սահմանադրական փոփոխությունների նախագիծը

0
160

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար մարմինը՝ Կենտրոնական խորհուրդը նախօրեին հրավիրված նիստում քննարկել է Արցախում սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՀԿ կենտրոնական խորհրդի անդամ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը  նշել է, որ այն խորհրդի կողմից հավանության է արժանացել: ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, ԱՀ կուսակցության նախագահ, հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացած նիստում քննարկվել են Սահմանադրության նոր նախագծի իրավական ու քաղաքական կողմերը և վերջնական որոշում է կայացվել՝ լիազորել կուսակցությանն ակտիվորեն ներգրավվել նախագծի ընդունման քարոզաÖ �շավի աշխատանքներում:

«Արցախում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին դեռևս 2015թ.-ի մարտին՝ կուսակցության 5-րդ համագումարի իր ելույթում հայտարարել էր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Իհարկե, Սահմանադրական փոփոխությունների մեր տեսլականը եղել է գործող կիսանա-խագահական համակարգից անցումը խորհրդարանականի, սակայն այդ ընթացքում մեր հանրապետությունÕ �ւմ իրողություններ են փոխվել, և առանց թաքցնելու ուզում եմ նշել, որ այժմ մեր ամենամեծ խնդիրը ուժեղ և ամուր պետականության պահպանումն է՝ չշեղվելով, իհարկե, ընտրված ժողովրդավարության ուղուց: Սույն որոշումը կայացվել է հենց այդ համատեքստում»,- ասել է Ռ. Հյուսնունցը:

Այն հարցին, թե կուսակցականների շրջանում արդյոք մտահոգություն չկա, որ Սահմանադրության նոր նախագծով վերանում է վարչապետի պաշտոնը, քանի որ այժմ այն զբաղեցնում է ԱՀԿ նախագահը, Ռ. Հյուսնունցը պատասխանել է, որ կուսակցության դերակատարությունը իրենք երբեք անհատներով չեն պայմանավորել, և վստահություն հայտնել, որ Ա. Հարությունյանը շարունակելու է իր կարևոր դերակատարությունը ունենալ Արցախի պետականաշինության գործում:

«Քաղաքական գործընթացները մեզ երբեք չեն շեղել և չեն կարող շեղել մեր ընտրած քաղաքական ուղուց: Այսօր էլ ցանկանում եմ հայտարարել, որ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը վայելում է Արցախի շուրջ 48 տոկոս բնակչության աջակցությունը և վերջին ավելի քան 10 տարիներին իր համեստ ներդրումն ունի պետականակերտման գործում, չի հրաժարվում իր ծրագրերից ու հավակնու թյուններից, և, ապավինելով սեփական մեծ ներուժին, նոր ծրագրերով առաջ է շարժվում՝ հանուն մեր հայրենիքի անվտանգության- կայունության ու զարգացման»,- ընդգծել է Հյուսնունցը:
http://armenpress.am/arm/news/868787/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here