Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կրառել ցուցարարների նկատմամբ

0
152

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Արդվինի նահանգի Հոպա քաղաքում  ոստիկանությունը  արցունքաբեր գազի եւ մահակների միջոցով բիրտ ուժ է կիրառել ցուցարար կանանց նկատմամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr լրատվական կայքը:

Ցուցարարները  իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել  Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) առաջարկի դեմ, որով AKP-ն առաջարկում  է փոփոխություն մտցնել քրեական օրենսգրքում, համաձայն որի անչափահասին սեռական բռնության ենթարկած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից տուժած կողմի հետ ամուսնանալու պարագայում:

Ոստիկանությունը ցույցը ցրել է այն հիմնավորմամբ, որ Ադրվինի նահանգում նոյեմբերի 18-ից սկսած մեկ ամիս ժամկետով արգելված են բոլոր տեսակի ցույցերն ու հանրահավաքները: 

Երկրի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները դեմ են արտահայտվել փոփոխությանը: Սոցցանցերի օգտարերերը ևս իրենց զայրույթն են հայտնել նոր փոփոխության առնչությամբ: Այն կանխելու նպատակով անգամ Change.org-ում ստորագրահավաք է սկսվել:

Փոփոխությունն առաջին քվեարկությամբ չի անցել: Այն երկրորդ անգամ քվեարկության կդրվի նոյեմբերի 22-ին:
http://armenpress.am/arm/news/868788/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here