Մերկելը հայտարարել է չորրորդ ժամկետով կանցլեր դառնալու մտադրության մասին

0
99

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը հայտարարել Է, որ մտադիր Է մասնակցել կառավարության ղեկավարի՝ 2017 թվականի ընտրություններին, նա կառաջադրվի Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միության՝ կառավարող դաշինքի կողմից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին նոյեմբերի 20-ին հաղորդել Է Reuters-ը:

«Այսօր ես նախագահին եւ կուսակցության վարչությանն ասացի, որ պատրաստ եմ Էսսենում կայանալիք համագումարում առաջադրելու իմ թեկնածությունը կանցլեի պաշտոնի համար»,- մեջբերել Է Մերկելի հայտարարությունը ՌԻԱ Նովոստին, որ նա արել Է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:

Այսպիսով, Մեկելը պատրաստվում Է Գերմանիայի նախարարների կաբինետը գլխավորելու չորրորդ անգամ անընդմեջ, նա այս պաշտոնին Է 2005 թվականից:

Բունդեստագի ընտրությունները կկայանան 2017 թվականի աշնանը:
http://armenpress.am/arm/news/868652/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here