Քիսինջերը Թրամփին համարել է ԱՄՆ-ի «եզակի» եւ «ամենաանկախ» նախագահը

0
112

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում Է, որ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների «ամենաեզակի եւ «որեւԷ խմբից  «անկախ ղեկավարն Է»: Նոյեմբերի 20-ին կայացած հարցազրույցի ժամանակ այս մասին նա հայտարարել Է CNN հեռուստաալիքի ծրագիրը վարող Ֆարիդ Զքարիային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

«Նա պարտավորություններ չունի որեւեԷ խմբի հանդեպ, քանի որ հաղթանակի Է հասել իր սեփական ռազմավարության հիման վրա»,- հայտարարել Է Քիսինջերը, որն ԱՄՆ-ի պետական քարտուղարի պաշտոնն զբաղեցրել Է նախագահ Ռիչարդ Նիքսոնի (1969 – 1974)  վարչակազմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: Նա կոչ Է արել Թրամփին «չբռնել» նախընտրական խոստումների վրա, որոնք նա չի պնդում: «Այ եթե նա ինքը պնդի դրանք, այն ժամանակ Էլ տարաձայնություններ կհայտնվեն»,- ընդգծել Է նա:

Լուսանկարը` EPA
http://armenpress.am/arm/news/868723/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here