Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆիյոնը հաղթանակ է տարել փրայմերիզի առաջին փուլում

0
110

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն առաջին կարեւոր հաղթանակն Է ձեռք բերել Ելիսեյան պալատի համար սկսվող պայքարում: Նոյեմբերի 20-ին նա առաջատարն Էր փրայմերիզի (նախնական ընտրությունների) առաջին փուլում, որոնք անցկացնում Է «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունը՝ որոշելու համար հանրապետության նախագահի պաշտոն ի՝ իր թեկնածուին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:     

Յոթ կուսակից թեկնածուներից 62-ամյա քաղաքական գործիչը հավաքել Է ամենից շատ քվեները՝ 44,1 տոկոս, Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն՝ վերջերս հարցումների ֆավորիտը, ստացել Է 28,3 տոկոս: Առաջին եռյակը եզրափակել Է հանրապետության նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, նա ունի քվեների 20,9 տոկոսը:

Նոր փուլում՝ նոյեմբերի 27-ին, այժմ պայքար կմղեն սոսկ երկու մրցակիցներ: Ֆրանսուա Ֆիյոնին կդիմակայի Ալեն Ժյուպեն:

Քվեարկության առաջին փուլի նախնական արդյունքների հայտարարումից հետո Սարկոզին շնորհակալություն Է հայտնել իր կողմնակիցներին եւ ընդծել «Հանրապետականների» միասնության կարեւորությունը: «Ես չկարողացա համոզել մեծամասնությանը եւ ընդունում եմ մյուսներին ընտրելու՝ ընտրողների կամքը»,- ասել Է նախկին նախագահը:

Պետության նախկին ղեկավարը հայտարարել Է, որ մտադիր Է նոյեմբերի 27-ին պաշտպանել Ֆիյոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA
http://armenpress.am/arm/news/868660/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here