Facebook-ը նոր կենտրոնակայան է բացելու Լոնդոնում

0
124

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցերից մեկը՝ Facebook-ը, կենտրոնակայան Է բացելու Լոնդոնում: Այդ մասին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հայտարարել Է ընկերության եվրոպական բաժանմունքի ղեկավար Նիկոլա Մենդելսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2007 թվականին Լոնդոն Էին ժամանել միայն մեր փոքրաթիվ աշխատակիցներ,-Մենդելսոնի խոսքը նոյեմբերի 21-ին մեջբերում Է The Independent թերթը:-Մինչեւ հաջորդ տարվա վերջը մենք Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կբացենք նոր կենտրոնակայան, որտեղ կաշխատի 1500 մարդ»:

Նրա խոսքով՝ նոր շենքի շինարարությունն այժմ կատարվում Է մեգապոլիսի կենտրոնում գտնվող Ֆիցրովիա լոնդոնյան շրջանում:

«Իր գործունեությունը Լոնդոնում ընդլայնելու Facebook-ի որոշումը եւս մեկ ապացույցն Է այն բանի, որ Միացյալ Թագավորության մայրաքաղաքը շարունակում Է զարգանալ որպես տեխնոլոգիական կենտրոն»,-նշել Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Սադիք Հանը: 

Ավելի վաղ Լոնդոնում կենտրոնակայաններն ընդլայնելու պլանների մասին հայտնել Էր Google կորպորացիան: Տեխնոլոգիական հսկայի գործադիր տնօրեն Սունդար Փիչաիի խոսքով՝ Google-ը 10-հարկանի շենք կկառուցի ի լրումն արդեն գոյություն ունեցող գրասենյակային տարածքների, կստեղծի երեք հազար նոր աշխատատեղ: Իսկ Apple ընկերությունն իր նոր լոնդոնյան կենտրոնակայանի համար ընտրել Է Միացյալ Թագավորության մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ նախկին Էլեկտրակայանի շենքը՝ Բաթերսիում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
http://armenpress.a m/arm/news/868727/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here