Ադրբեջանում տնտեսական աճ չի գրանցվի նաեւ առաջիկա 3 տարիներին

0
109

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս Ադրբեջանի տնտեսության մեջ առկա է 3 տոկոսանոց անկում, իսկ գնաճը հասել է երկնիշ թվի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv լրատվական կայքը:

Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասով գլխավոր տնտեսագետ Հանս Թիմմերը նշել է, որ նման ցուցանիշների առկայության պարագայում Ադրբեջանում առաջիկա 3 տարիների ընթացքում տնտեսական աճ չի գրանցվի:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը նշել է նաեւ, որ կայուն փոխարժեքը չի կարող ապահովել հաջող տնտեսական քաղաքականություն, քանի որ փոխարժեքը պետք է ադեկվատ արձագանքի եւ համապատախան լինի տնտեսության մեջ կատարվող գործընթացներին եւ ցնցումներին:

Տնտեսագետը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ստեղծված ճգնաժամի պայմաններում  երկրի բնակչությանը օգնություն ցուցաբերելու մեխանիզմներ մշակել:

2016 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի ՀՆԱ-ն մեկ բնակչի հաշվարկով կազմել է 5 հազար 111,6 մանաթ:  

2016 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի տնտեսական եւ սոցիալական ոլորտներում կատարված ներդրումները կազմել են 11 889,2 մլն մանաթ:

 Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ:
http://armenpress.am/arm/news/868927/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here