Կայացել է «Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը

0
107

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 16-20-ն անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1 340 000 եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է հիմնադրամը: Նախորդ տարվա համեմատ գրանցելով հանգանակությունների մեկ տոկոս աճ՝ այս տարվա դրամահավաք-միջոցառումը նաեւ շուրջ 1700 նոր նվիրատու է ներգրավել: Հեռախոսամարաթոնին, ինչպես միշտ, մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները: Շուրջ 700 կամավորներ 4-օրյա դրամահավաքի ընթացքում զանգահարել են եվրոպաբնակ 46 000 հայ ընտանիքների եւ կազմակերպությունների՝ հորդորելով սատարել մեր հայրենակիցներ ին: Դրամահավաքի հասույթը, մասնավորապես, կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի եւ իրաքահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզի շուրջ 15 համայնքներում իրագործվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը:

 Հունաստանի տեղական մարմնի հավաքած գումարներն այս տարի եւս կուղղվեն Արցախի Քարին տակ համայնքում մանկապարտեզի կառուցմանը: Հիմնադրամի ամենամյա դրամահավաքների շարքը կեզրափակեն Բրազիլիայի տեղական մարմնի նոյեմբերի 26-27-ն անցկացնելիք հեռախոսամարաթոնը եւ դեկտեմբերի 7-ին տեղի ունենալիք Լիբանանի տեղական մարմնի ռադիոթոնը: Իսկ տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը «Հեռուստամարաթոն 2016»-ը, կկայանա նոյեմբերի 24-ին:


http://armenpress.am/arm/news/868838/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here