Կիպրական հիմնախնդրի կարգավորման շուրջը բանակցությունները փակուղի են մտել. ՄԱԿ

0
142

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրական հիմնախնդրի կարգավորման շրջանակներում տարածքային հարցերի շուրջը բանակցությունները, որոնք վերսկսվել Էին Շվեյցարիայում, ավարտվել են ապարդյուն, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հայտարարությունը, որը հրապարակվել Է նոյեմբերի 22-ին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի եւ կիպրացի թուրքերի ղեկավար Մուստաֆա Աքընջիի հանդիպումն սկսվել Էր նոյեմբերի 20-ին Շվեյցարիայի Մոն Պելերին ավանում:   

«Չնայած բոլոր ջանքերին, նրանք չկարողացան համաձայնության գալ տարածքային կարգավորման հարցում, որն ուղի կհարթեր բանակցությունների ավարտական փուլի համար: Երկու կողմերը որոշել են վերադառնալ Կիպրոս եւ մտածել հետագա գործողությունների մասին»,- ասված Է հայտարարության մեջ:  

Կիպրոսը 1974 թվականից փաստացի բաժանված Է Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո: Թուրքիայի զինված ուժերը 1974 թվականի հուլիսի լույս 21-ի գիշերը ներխուժեցին Կիպրոսի հյուսիս եւ օկուպացրեցին երկրի տարածքի 37 տոկոսը: 1983 թվականին օկուպացված տարածքներում հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչել Է սոսկ Թուրքիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
http://armenpress.am/arm/news/868853/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here