Քրդերը պատրաստ են ճանաչել Ցեղասպանությունը. Սուլայմանիում կայացել է հայ-քրդական շփումներին նվիրված փառատոնը

0
141

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Քուրդիստանի մշակութային մայրաքաղաք Սուլայմանիում նոյեմբերի 20-ից 23-ը տեղի ունեցավ Գալավեժի թվով 20-րդ փառատոնը, որը նվիրված էր հայ-քրդական առնչություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնին մասնակցող հայկական պատվիրակության ներկայացուցիչ Աստղիկ Ավետիսյանը, պաշտոնական բացումը վերապահված էր հայկական պատվիրակության ղեկավար Ատոմ Մխիթարյանին: Այն տեղի ունեցավ քաղաքի Թավար դահլիճում էր, որտեղ ներկայացված էին հայկական մշակութային ժառանգության նմուշներ՝ գորգեր և տարազ:

Իրաքում ՀՀ դեսպանատան կցորդ – հյուպատոս Սմբատ Խաչատրյանը, ողջունելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ կարևորել է մշակութային կապերի ամրապնդումը, ժողովուրդների միջև բարեկամության կամուրջների կառուցումը: Նա հատկապես կարևորել է Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկման անցկացումը: Անդրադառնալով Հայաստանում քրդական համայնքին՝ Սմբատ Խաչատրյանը նշել է, որ նրանք հայկական հասարակության լիիրավ անդամ են՝ սեփական լեզուն, կրոնը, մշակույթը և ավանդույթները պահպանելու սահմանադրորեն ամրագրված իրավունքներով: Ծրագրում մեկ օրը նվիրվա ծ էր Հայոց ցեղասպանության թեմային, որը վարում էր լրագրող, քաղաքական մեկնաբան Հեմն Մամրաշը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ներկայացրել է  Օսմանյան կայսրությունում հայկական բնակչության կարգավիճակի խնդիրը, ինչպես նաև թուրքական իշխանությունների դիրքորոշման քաղաքականության շարունակականությունն այդ հարցում: Ներկայացվել է  նաև պանթուրքական քաղաքականության առաջացումը, որը միախառնվելով սեփական ստորադաս քաղաքականությունը փոխելու հայերի ձգտման հակադարձելու զգացման հետ, հանգեցրել է ցեղասպանության իրականացման գաղափարին: Սուրեն Մանուկյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության իր ականացման փուլերին և հետևանքներին: Նա շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունը միայն հայոց պատմության դրվագ չի, այլ մարդկության պատմության մաս: Այդ առումով թեմայի բարձրաձայնումը, քննարկումը, Հայոց ցեղասպանության դատապարտումը անհրաժեշտ է ապագայում ցեղասպանությունների դեմ պայքարելու տեսակետից: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ- քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը ներկայացրել է հայ-քրդական հարաբերությունների հիմնական փուլերը՝ առկա հիմնախնդիրներն ու համագործակցության պոտենցիալը: Առանձնահատուկ կարևո րություն է տրվել Հայաստան /ՀՀ, ԼՂՀ/ – Իրաքի Քուրդիստանի /ԻՔ/ ինքնավարություն հարաբերություններին: Բանախոսը հույս է հայտնել, որ Քուրդիստանի հայրենասիրական միությունն իր նպաստը կբերի ոչ միայն Իրաքի Քուրդիստանի, այլ Իրաքի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի ընդունմանը: Զեկուցողն առանձնահատուկ անդրադարձել է նաև Հայաստանի քրդական համայնքին` նշելով Հայաստանի դերը քրդական մշակույթի և կրթության զարգացման գործում: Վահրամ Պետրոսյանը դիտարկել է հայ-քրդական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների և Ô �ուրքիա-ԻՔ հարաբերությունների համատեքստում՝ ներկայացնելով ՀՀ-ԻՔ հարաբերությունների հնարավոր զարգացումների սցենարները:

Հայկական պատվիրակության ղեկավար, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ իր զեկույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանությունից հետո ձևավորված սփյուռքին, դրա կառուցվածքային զարգացմանը: Նշվել է, որ հայկական սփյուռքը մեծ ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության, քաղաքականության, կյանքի մյուս բնագավառների վրա և հանդիսանում է նրա կարևոր շարունակությունը: Ատոմ Մխիթարյանն ընդգծել է սփյուռքյան կառույցների դերն աշխարհի տարբեր երկրներում ազգային խնդիրների, այդ թվում և Մեծ Եղեռնի ճանաչման հարցի բարձրացման գործում և կոչ արել միջազգային մակարդակի բարձրացնել հայ-քրդական գործակցությունը՝ տարբեր երկրներում աջակցելով միմյանց նախաձեռնություններին: Նա մեջբերել է քուրդ քաղաքական գործիչ Դեմիրթաշի խոսքից, որտեղ Թուրքիային կոչ է արվում հաշտվել պատմության հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ հարցում չպետք է հապաղեն նաև Քուրդիստանի ինքնավարությունն ու Իրաքը:

Այս առնչությամբ ելույթ են ունեցել նաև քուրդ փորձագետներ, ինչից հետո ծավալվել է թեժ քննարկում:

Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Աստղիկ Ավետիսյանի տեղեկացմամբ` քուրդ մասնագետները բոլորովին չէին ժխտում, որ քրդերը մասնակցություն են ունեցել ցեղասպանության իրագործմանը, բայց, միաժամանակ, ակնածանքով հույս էին հայտնում, որ քսաներորդ դարի արհավիրքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այսօր հայ-քրդական հարաբերությունների բարելավմանը: «Եվ, այստեղ է, որ պետք է կարևորվի ժողովրդական դիվանագիտությունը, որին կարող են նպաստել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, գիտնականները, մշակութային գործիչները: Համապատասխան գրագետ աշխաÕ �անքի արդյունքում քրդերը պատրաստ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- տեղեկացրեց Աստղիկ Ավետիսյանը:

Ծրագրի մյուս հատվածում Հանրային ռադիոյի Քրդերեն բաժնի խմբագիր Տիտալ Չոլոյանն անդրադարձել է քրդական հաղորդման առանձնահատկությանը և Հայաստանում քրդերի համայնքի խնդիրներին ու հնարավորություններին: Տերյան մշակութային կենտրոնի կողմից ստեղծված տարազներն ու գորգերի նախագծերը ներկայացված էին առանձին տաղավարով: Կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Մխիթարյանը ներկայացրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գորգը, դրա խորհուրդը, իսկ հայկական ազգային տարազը կրող երիտասարդներն այս օրերին դարձել էին հայտնի՝ փառատոնի բոլոր մասնակիցները նրանց հե տ լուսանկարվում էին և տարածում սոցիալական ցանցերում: Հայ-քրդական բարեկամություն ՀԿ համանախագահ Նազինե Խալաֆյանն էլ փառատոնի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ձեռքբերումները:

Գալավեժ մշակութային փառատոնին մասնակցում էին տեղի քաղաքական և մշակութային հայտնի գործիչներ՝ ԻՔ փոխվարչապետը, Իրաքի մշակույթի նախարարը, ԻՔ բարձրագույն կրթության և գիտության, մշակույթի նախարարները, Քուրդիստանի հայրենասիրական միության գործադիր մարմնի ղեկավարը, ինչպես նաև քուրդ մտավորականության ազդեցիկ ներկայացուցիչներ: 
http://armenpress.am/arm/news/868945/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here