Դինքի գործով կասկածյալը մեղադրել է Ստամբուլի իշխանություններին նրա մահվան մեջ

0
127

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերը դատական նիստի ժամանակ նոր ցուցմունքներ է տվել գործի վերաբերյալ: Նա հայտարարել է, որ պետությունը որևէ քայլ չի ձեռնարկել Դինքին պաշտպանելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

«Այս հանցագործության հետ կապված հետաքննություններ են իրականացվել, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Սա մի հանցագործություն է, որտեղ բոլորը, ընդհանուր հայտարարի գալով, որևէ միջոց չձեռնարկեցին և թույլ տվեցին, որ դա տեղի ունենա: Պետությունը չարեց այն, ինչ պարտավոր էր: Հրանտ Դինքի կյանքը չպաշտպանվեց»,- նշել է Յըլմազերը:

Կասկածյալն ասել է, որ հանցագործության կատարումը նպատակ է ունեցել Թուրքիայում անկայունություն ստեղծել: «Արդարություն և զարգացում» կուսակցության (Թուրքիայի իշխող կուսակցությունն է -խմբ.) իշխանության օրոք ազգայնականները համակարգված կերպով հաճախակիացրել են իրենց գործողությունները: Դինքի սպանությունը ծառայելու էր քաոսի առաջացմանը»,- հայտնել է Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրենը:

Նա ընդունել է փաստը, որ Դինքի կյանքը պաշտպանելը եղել է Ստամբուլի իշխանությունների պարտականությունը: Յըլմազերը հայտնել է, որ Ստամբուլի նահանգապետարանն ու ոստիկանությունը տեղեկություններ են ունեցել Դինքի սպանությունը նախապատրաստելու վերաբերյալ, սակայն նրան անհրաժեշտ պաշտպանություն չի տրամադրվել: «Եթե սպանության գործում որոնվում է կանխամտածվածության տարր, ապա դա պետք է փնտրել Ստամբուլում»,- նշել է նա:

Ստամբուլի  «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարվածզինված հարձակման հետևանքով:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջականհանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործովդատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանումմասնակցությո ւն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած  9 անձանց, այդթվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here