Եգիպտոսում առնվազն ութ ոստիկան Է սպանվել հսկիչ անցակետի վրա կատարված հարձակման հետեւանքով

0
100
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում հունվարի 16-ի երեկոյան առնվազն ութ ոստիկան Է սպանվել Վադի Էլ Գեդիդ հարավարեւմտյան նահանգում հսկիչ անցակետի վրա կատարված հարձակման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել Է, որ հարձակվողներից երկուսն սպանվել են ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում: Բացի այդ, վերքեր են ստացել եւս երեք ոստիկաններ:
Նշվում Է, որ 2013 թվականից երկրում սպանվել են հարյուրավոր զինվորներ ու ոստիկաններ: Հարձակումները կատարում են ջիհադականները, իսկ գրոհներն իրականացվում են Սինայի թերակղզու հյուսիսում՝ Իսրայելի եւ Գազայի հատվածի հետ սահմանից ոչ հեռու: Նաեւ հաճախ հարձակումներ են տեղի ունենում Լիբիայի հետ սահմանների մերձակայքում, որտեղ ակտիվ Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here