Թրամփի խորհրդականը պատժամիջոցների անհեթեթությունը բացատրել Է ռուսների՝ ձյուն ուտելու պատրաստակամությամբ

0
116
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պատժամիջոցները հակառակ արդյունքն ունեցան ռուսների բնավորության պատճառով, որոնք «ունակ են ձյուն ուտել գոյատեւելու համար»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ գործարարության հետ փոխգործակցության հարցերով խորհրդական Էնթոնի Սքարամուչին հայտարարել Է հունվարի 17-ին Դավոսի (Շվեյցարիա) Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ:   

Սահմանափակիչ միջոցները Ռուսաստանի քաղաքացիներին համախմբեցին նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջը, նշել Է Սքարամուչին:
Խորհրդականի խոսքով՝ Թրամփը շատ հարգալից Է վերաբերվում ռուս ժողովրդին: «Նա անչափ շատ Է հարգում ռուս ժողովրդին եւ հարաբերությունների այն ժառանգությունը, որն ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի հետ»,- ասել Է նա:  
Սքարամուչին նաեւ վստահություն Է հայտնել, որ Վաշինգտոնին եւ Մոսկվային առաջիկա տարում կհաջողվի բարելավել հարաբերությունները սույն հարցի շուրջն ընտրյալ նախագահի դիրքորոշման շնորհիվ: «Նա ունի փոխադարձ շահերի տեսլական, եւ, հնարավոր Է, մեկ տարի անց ռուս ժողովրդի եւ Ռուսաստանի կառավարության հետ հարաբերությունները լինեն ավելի լավ, քան այսօր»,- հայտարարել Է նա:
 
 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here