ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից հրաժարումը կարող Է բերել հակամարտության եւ խախտել մերձավորարեւելյան տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի անվտանգությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որի լիազորությունների ժամկետը լրանում Է մի քանի օրից:
«Կարծում եմ՝ ասել, թե մենք կարող ենք հրաժարվել այդ համաձայնագրից, նշանակում Է առճակատման ու հակամարտության առիթ տալ»,- նշել Է Քերին եւ հավելել, որ համաձայնագիրը «տարածաշրջանն ու ամբողջ աշխարհն ավելի անվտանգ Է դարձրել, քանի որ այն սահմանափակել Է միջուկային զենք ստանալու Իրանի հնարավորությունները»:
Ընտրարշավի ընթացքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում Էր, որ Իրանի հետ Բարաք Օբամայի վարչակազմի կնքած միջուկային համաձայնագիրը համարում Է «ԱՄՆ-ի խայտառակությունը» եւ Սպիտակ տան ղեկավար իր ընտրվելու դեպքում կվերանայի այն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: