Իրաքում հայտնաբերվել են ԻՊ անդամ ադրբեջանցիների անձնագրեր

0
111

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի զինված ուժերը հրապարակել են տեսագրություն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում կռվող օտարերկրացիների մոտ գտնված փաստաթղթերի վերաբերյալ: Ներկայացված փաստաթղթերի շարքում կան Ադրբեջանի քաղաքացիների անձնագրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Թե ինչ պայմաններում են հայտնաբերվել փաստաթղթերը, չի հաղորդվում: Ենթադրվում է, որ դրանք հնարավոր է եղել վերցնել ԻՊ մարտիկներին ոչնչացնելուց հետո:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here