«Համախմբում»-ը, «Երրորդ հանրապետություն»-ը և ՀԴԿ-ն հայտարարել են ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին

0
118

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում  Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ձևավորվում է քաղաքական կուսակցությունների նոր դաշինք, որում ներգրավված են «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:

«Հայտարարում ենք մեր ընդհանուր մոտեցումների և համատեղ աշխատելու պատրաստակամության մասին՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ակնկալելով ժողովրդի վստահության քվեն: Մենք՝ «Համախմբում» կուսակցությունը, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք դաշինքով։ Դաշինքը բաց է և պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տե սակետները»,- ասված է դաշինք կազմած քաղաքական ուժերի տարածած հայտարարության մեջ։

«Համախմբում» կուսակցությունը ղեկավարում է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը հիմնադրել է Վիկտոր Դալլաքյանը և չի բացառել, որ այն կգլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, իսկ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունը գլխավորում է Արամ Սարգսյանը: Հունվարի 17-ին` մինչ դաշինքի մասին հայտարարելը,  կայացել է «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի և պաշտպանության նախկին առաջնորդ Սեյրան Օհանյանի հանդիպումը: 

Ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին  հայտարարել են նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները:
http://armenpress.am/arm/news/874920/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here