«Համախմբում»-ը շարունակում է քաղաքական քննարկումները և չի շտապում հայտարարել դաշինքի մասին

0
135

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համախմբում» կուսակցությունը շարունակում է բանակցությունները տարբեր քաղաքական ուժերի հետ և վերջնական որոշում ունենալու դեպքում հանդես կգա հայտարարությամբ:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե «Համախմբում» կուսակցոÖ �թյունը համաձայնության է եկել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ նախընտրական դաշինք կազմելու հարցում: «Մենք վերջնական որոշում ունենալու դեպքում հանդես կգանք հայտարարությամբ: Ոչ միայն Սեյրան Օհանյանի, այլ շատերի հետ ենք բանակցում: Այդ մասին մենք հայտարարել ենք: Սակայն այս պահին դեռ վերջնական որոշում չունենք»,- ասաց Մարգարյանը:

«Համախմբում» կուսակցության փոխնախագահը դժվարացավ պատասխանել հարցին, թե կուսակցությունը ե՞րբ հանդես կգա հայտարարությամբ: «Այս պահին չեմ կարող ասել, թե երբ կլինի այդ հայտարարությունը: Երբ ավարտենք խորհրդակցություններն ու քննարկումները, կասենք»,- նշեց նա:

«Ժամանակ» օրաթերթը գրել է, թե «Համախմբում» կուսակցությունը ՀՀ պաշտպանության  նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համաձայնություն է ձեռք բերել նախընտրական դաշինք կազմելու վերաբերյալ: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Սեյրան Օհանյանը` նշելով, որ իր քաղաքական քննարկումները մտել են եզրափակիչ փուլ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here