Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում

0
108

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ անդամավճարների համար Հայաստանը հայտնվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

Հայկական կողմը հունվարի 10-ին ՄԱԿ-ի բյուջեին է փոխանցել 151 հազար 338 ԱՄՆ դոլար` որպես Հայաստանի անդամակցության 2017 թվականի անդամավճար:

Հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել են ՄԱԿ-ի 9 երկիր` Անգոլան, Հայաստանը, Բենինը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հունգարիան, Լիբերիան, Սենեգալը, Հարավային Սուդանը և Ուկրաինան:
http://armenpress.am/arm/news/874876/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here