Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Իսրայելում մի շարք հանդիպումներ կունենա

0
105

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պատգամավորների ընդլայնված պատվիրակությունը մեկնել է Իսրայել, որտեղ կունենա մի շարք հանդիպումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Այսօր Իսրայելի Պետություն մեկնած խորհրդարանական ընդլայնված պատվիրակությունը սկսում է իր առաջին աշխատանքային օրը։ Հանդիպումներ կլինեն Իսրայելի առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների և կրթական հաստատության ներկայացուցիչների հետ «Ասուտա» առողջապահական համալիրում։ Պատվիրակությունը կլինի նաև «Նեշեր» գործարանում և «Կֆար Վիտկին» գյուղատնտեսական կիբուցում»,-նշում է Զաքարյանը։ 

Հայաստանի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here