ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ապագան կպարզվի Թրամփի վարչակազմի աշխատանքի սկսվելուց հետո. Լավրով

0
109
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստաանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ապագան հասկանալի կդառնա միայն Միացյալ Նահանգների նոր վարչակազմի աշխատանքի սկսվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2016 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: 

«Մենք ռեալիստներ ենք եւ, անշուշտ, հետեւում ենք այն բանին, թե ինչպես Է ԱՄՆ-ի նոր վարչակազմը պատրաստվում իր իրավունքներն ստանձնելուն: Եվ ես չեմ ընկնի ո՛չ այս, ո՛չ Էլ այլ ծայրահեղության մեջ: Այժմ զանգվածային լրատվամիջոցներում, քաղաքագիտական հասարակությունում կան շատ շատ կանխատեսումներ, շահարկումներ, շատերը շնչահեղձ են լինում հիացմունքից, մյուսներն ասում են, թե ոչինչ չի փոխվի»,- ասել Է նախարարը:    
«Այժմ այդ մասին խոսելը միանգամայն անիմաստ Է: Միայն երբ բոլորը նոր վարչակազմում կնստեն իրենց տեղերում, միայն այդ ժամանակ կսկսվի պաշտոնական աշխատանքը, այդ ժամանակ Էլ հասկանալի կլինի, թե ինչպես կկառուցվեն հարաբերոություններն ԱՄՆ-ի եւ շրջակա աշխարհի միջեւ»,- նշել Է Լավրովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 

http://armenpress.am/arm/news/874838/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here