ՌԴ-ն ակնկալում Է, որ ԱՄՆ-ը կմասնակցի միջսիրիական հանդիպմանը Աստանայում. Լավրով

0
277
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ճիշտ Է համարում ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչներին հրավիրել հունվարի 23-ին Աստանայում Սիրիայի շուրջ կայանալիք բանակցություններին եւ հույս ունի, որ Վաշինգտոնը կընդունի հրավերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2016 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում: 

«Այժմ հանդիպում Է նախապատրաստվում Աստանայում,-ասել Է նախարարը:-Ճիշտ ենք համարում ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչներին հրավիրել մասնակցելու դրան»: 
«Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կկարողանա ընդունել այդ հրավերը, որ նա իր փորձագետներով ներկայացված կլինի հնարավոր ցանկացած մակարդակով,-ընդգծել Է Լավրովը:-Դա կլինի առաջին պաշտոնական շփումը, որի ընթացքում կարելի կլինի սկսել քննարկել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here