Սիրիայի վարչապետը բանակցություններ Է վարում Թեհրանում

0
107
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի փոխնախագահ Իսհակ Ջիհանգիրին Թեհրանում բանակցություններ Է անցկացրել Սիրիայի վարչապետ Իմադ Համիսի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սպասվում Է, որ սիրիական պատվիրակության այցի ընթացքում չորս համաձայնագիր կստորագրվի երկկողմ համագործակցության վերաբերյալ: 
Առկա տեղեկատվության համաձայն, Համիսը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը Թեհրանում հանդիպում կունենան նաեւ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի եւ երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: 
Նշվում Է, որ Սիրիայի վարչապետը Թեհրան Է ժամանել նախօրյակին՝ գլխավորելով սիրիական բարձրաստիճան տնտեսական պատվիրակությունը, եւ նպատակ ունի այստեղ քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here