ԱՄՆ-ի Սենատը Թիլերսոնի թեկնածության շուրջ կքվեարկի հունվարի 23-ին

0
93
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեն հունվարի 23-ին կքվեարկի Ռեքս Թիլերսոնի թեկնածության շուրջ, որը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկվել Է պետքարտուղարի պաշտոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի նախագահ հանրապետական Բոբ Քորքերին:

Դրանից հետո Թիլերսոնին պետք Է հաստատի նաեւ ամբողջ Սենատը: Դրա համար գործարարին հարկավոր կլինի հավաքել ձայների պարզ մեծամասնություն, որն ունի Հանրապետական կուսակցությունը: 
ExxonMobil-ի նախկին ղեկավարի մասնակցությամբ լսումները Սենատի կոմիտեում կայացել են անցած շաբաթ , դրանք շարունակվել են մոտավորապես 9 ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here