ԱՄՆ պետդեպի խոսնակն անդրադարձել է բլոգեր Լապշինի հարցին

0
117

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բելառուսում ձերբակալված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցին, ում Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են արտահանձնել իրենց երկիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցին մասնակցող լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք ԱՄՆ պետդեպը հետևում է ձերբակալված լրագրողի դեպքին:

«Սա մի հարց է, որի մասին պետք է խոսեն դրան առնչվող երկրները, առավելապես երբ խոսքը արտահանձնման պահանջների մասին է: Միանշանակ մամուլի ազատությունը կարևոր է մեզ համար, և մենք մշտապես խոսում ենք այդ մասին»,– նշել է Քիրբին:

Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն մշտապես անհանգստացած է մամուլի ազատության  խնդրով:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here