Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու օտարերկրացի դիվանագետների ընդունելությանը. Hill

0
105
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 17-ի երեկոյան ժամանել Է Վաշինգտոն՝ մասնակցելու օրարերկրացի դիվանագետների պաշտոնական ընդունելությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hill թերթը՝ վկայակոչելով մամուլի միավորման լրագրողների: Ինչպես նշել Է հրատարակությոÖ �նը, Թրամփը կայցելի Chairman՚s Global Dinner ընթրիքին: Ավելի ուշ նա կվերադառնա Ն յու Յորք:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Wall Street Journal թերթը, այդ պաշտոնական ընթրիքին կարելի Է մասնակցել բացառապես հրավիրատոմսերով: Այդ միջոցառման նպատակն ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացումն Է օտարերկրացի դիվանագետներին:   
Նշվում Է, որ միջոցառումը տեղի կունենա Էնդյու Մելոնի անվան սրահում: Սպասվում Է, որ ընդունելությանը ներկա կլինի շուրջ 500 մարդ, որոնց թվում շուրջ 200 օտարերկրացի դիվանագետներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here