Թրամփը պահանջել Է, որ իր պաշտոնակալությունը բոյկոտողները վերադարձնեն իրենց տոմսերը

0
106
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ նրանք, ովքեր հրավիրված են իր պաշտոնակալության արարողությանը եւ մտադիր են հրաժարվել այն այցելելուց, պետք Է վերադարձնեն իրենց տոմսերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է այն մարդկանց, ովքեր չեն գնա (արարողությանը), ապա ամեն ինչ կարգին Է, որովհետեւ մեզ շատ են անհրաժեշտ ազատ տեղեր, եւ ես հուսով եմ, որ նրանք ինձ կվերադարձնեն իրենց տոմսերը»,– ասել Է Թրամփը հունվարի 17-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ առնվազն 38 դեմոկրատ կոնգրեսականներ ի նշան բողոքի որոշել են անտեսել Թրամփի՝ նախագահի պաշտոնակալության արարողությունը:   
Թրամփը հույս ունի, որ իր երդմնատվության արարողությանը, որը կայանալու Է հունվարի 20-ին, կայցելեն ռեկորդային թվով մարդիկ: Դրա կազմակերպիչները հայտնել են, որ Վաշինգտոնի կենտրոնական ճեմուղում, որը ձգվում Է Կոնգրեսից մինչեւ Լինկոլնի հուշահամալիրը, տոնական միջոցառումներին կարող Է հավաքվել մինչեւ 3 միլիոն մարդ:    
2009 թվականին Բարաք Օբամայի պաշտոնամուտի ժամանակ այնտեղ եղել են 1,8 միլիոն ամերիկացիներ եւ օտարերկրացի հյուրեր: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, որոնք պատասխանատու են պաշտոնակալության միջոցառումների անվտանգության համար, շատ ավելի համեստ գնահատումներ են անում՝ կարծելով, որ Վաշինգտոնի կենտրոնում կհավաքվի 800-ից մինչեւ 900 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here