ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարությունը իրականության արձանագրումն է. Թևան Պողոսյան

0
111

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, արտացոլում էր իրականությունը և հիշեցում էր` ուղղված Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծ իք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը: «Դա Ռուսաստանի արտգործնախարարի կողմից շեշտադրում էր, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը չմտածի, որ հակամարտությունը միայն իր ներքին խնդիրն է և գնա առկա պայմանավորվածությունները խախտելու ճանապարհով: Այն, ինչ ասել է Լավրովը իրականությունն է ու հիշեցում Ադրբեջանին»,- ասաց պատգամավորը:

Թևան Պողոսյանի գնահատմամբ` նման հայտարարությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարը նպատակ է հետապնդել հասկացնել Ադրբեջանին, որ չխախտի պայմանավորվածությունները: «Խոսքն այս դեպքում ինչպես Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման պայմանագրի մասին է»,- նշեց պատգամավորը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողը նախարարին հարցրել է` եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողություններ իրականացնել ԼՂ տարածքում, Ռուսաստանը կլռի՞, թե կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին: Սերգեյ Լավրովն էլ պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ:
http://armenpress.am/arm/news/874937/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here