Ուժգին երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայում

0
124
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժգին երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական մասում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters գործակալությանը, երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր 10 կիլոմետր խորության վրա, Իտալիայի մայրաքաղաք Հռոմից մոտավորապես 100 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում, մագնիտուդը կազմել Է 5,4: Ցնցումներն զգացվել են Հռոմում եւ երեք տարածաշրջանների՝ Լացիոյի, Աբրուցոյի եւ Մարկեի քաղաքներում: Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում: 

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, Էպիկենտրոնը գտնվում Էր Ամատրիչե քաղաքից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա, որը լրջորեն տուժել Է 2016 թվականի օգոստոսի 24-ի երկրաշարժից: Այն ժամանակ Ամատրիչեում եւ հարեւան Ակումոլի եւ Արկուատե քաղաքներում զոհվեց 300 մարդ, ավերվեցին հազարավոր տներ: Սեյսմոլոգները գրանցել Էին ավելի քան 45 հազար հետցնցում, ներառյալ հոկտեմբերին տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժը: Այն ժամանակ տուժեցին տասնյակ մարդիկ:
 
 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here