Ջեկ Նիկոլսոնն ավարտել Է կինոդերասանի իր կարիերան. The Sun

0
118
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ջեկ Նիկոլսոնն ավարտել Է կինոդերասանի իր կարիերան: Այդ մասին հայտարարել Է նրա ընկերը՝ դերասան Փիթեր Ֆոնդան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Sun-ին: 

«Ես կարծում եմ, որ նա փաստորեն կենսաթոշակի Է անցել»,-նշել Է Ֆոնդան: Նա ընդգծել Է, որ ինքը չգիտի դերասանի այդ որոշման պատճառը: 
Նիկոլսոնի մասնակցությամբ Էկրաններին բարձրացած վերջին ֆիլմն այսօրվա դրությամբ «Ինչ իմանաս…» կատակերգությունն Է: Ժապավենը, որում նաեւ նկարահանվել են Ռիզ Ուիզերսփունը, Փոլ Ռադը եւ Օուեն Ուիլսոնը, Էկրան Է բարձրացել 2010 թվականի դեկտեմբերին:   
  79-ամյա Ջեկ Նիկոլսոնն ամերիկացի դերասան Է եւ ռեժիսոր: Նա «Օսկար»-ի Է անվանակարգվել 12 անգամ եւ այդ պարգեւն ստացել Է երեք անգամ: Նիկոլսոնը BAFTA-ի երեք եւ «Ոսկե գլոբուս»-ի յոթ մրցանակների դափնեկիր Է: Իր 60-ամյա կարիերայի ընթացքում նա նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ուրացողները», «Ավելի լավ չի լինում», «Գայլը», «Բեթմեն», «Թռչելով կկվի բնի վրայով», «Չինական թաղամաս» ժապավենները, ինչպես նաեւ Սթենլի Քուբրիքի «Փայլ» կինոնկարում:
 
 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here