Սյունիքի մարզպետն ընդունել է «Կապանի բժշկական կենտրոն»ի բուժանձնակազմին

0
127

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հունվարի 18-ին ընդունել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժանձնակազմին: Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել է վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: ՀանդիպÕ �ան ընթացքում Վահե Հակոբյանը պատասխանել է բժիշկների բարձրացրած հարցերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017 թվականի հունվարի 17-ին լուծվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանի հետ կնքված պայմանագիրը՝ հիմք ընդունելով տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստը, որն արձանագրվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2017 թվականի հունվարի  13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության մեջ:

Վ. Հակոբյանն իր խոսքում ասել է, որ հունվարի 18-ին ներկայացնելու է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here