Ֆիննախը ներկայացնում է պետական գնումների մրցույթների մասին տեղեկություններ ստանալու քայլերը

0
155

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 1-ից ՀՀ ֆինանսների նախարարությունը ներդրել է մի համակարգ, որով  պետական գնումների մրցույթին մասնակցող ցանկացած անձանց և կազմակերպությունների տվյալները, ներկայացված հայտերն ու առաջարկությունները հասանելի են դառնում բոլորին: ՀՀ ֆինանսների նախարարիտեղակալ Կարեն Թամազյանի խոսքով` մրցույթի բացումից անմիջապես հետո ցանկացած անձ կարող է տեղեկացվել, թե ո՞վ և ինչպիսիÕ ž առաջարկ է ներկայացրել:

«Արդյունքում` մենք հուսով ենք, որ հասարակության վերահսկողությունը կմեծանա, և հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները կարող են բավարարվել համակարգի միջոցով: Հուսով ենք, որ հասարակությունը հետամուտ կլինի և կաջակցի մեզ: Ինքներս ենք ուզում, որ պետական միջոցները ծախսվեն հնարավորինս արդյունավետ: Հասարակության վերահսկողության արդյունքում մենք աչալուրջ և հետամուտ ենք լինելու բոլոր ներկայացված դիտողություններին և առաջարկություններին»,- նշեց Կարեն Թամազյանը:

Փոխնախարարը նաև ընդգծեց, որ նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրենք նախատեսում են նաև ARMEPS-ի կայքում հրապարակել դիմողների կամ պատվիրատուների հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկություններ: Նրա վստահեցմամբ, այս պահին սա միակ տեսանելի ճանապարհն է, որպեսզի հասարակությունը կարողանա զսպաշապիկ հագցնել թե պետական մարմիններին, թե մրցույթի մասնակիցներին:

Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության գնումների գործընթացի կարգավորման ևհամակարգման բաժնի պետ Վահե Մահտեսյանը ներկայացրեց, թե ինչպես կարելի է մուտք գործել ARMEPS համակարգ և տեսնել տեղադրված հայտերը:

Պետական գնումների մրցույթների հայտերը բացվելուց անմիջապես հետո դրանք հասանելի են լինում ARMEPS.am կայքում, որտեղ մուտք գործելով և սեղմելով ձախ անկյունում գտնվող «Հայտեր» հավելվածի վրա` կարելի է ծանոթանալ գնումների համար ներկայացվող հայտերից յուրաքանչյուրում պարունակվող մասնակից կազմակերպությունների և նրանց կողմից ներկայացված ֆինանսական և որակական առաջարկությունների վերաբերյալ տեղեկություններին: Այնտեղ կարելի է ծանոթանալ ինչպես դեռ գնահատման փուլում գտնվող մրցույթների հայտերին, այնպես էլ արդեն հաստատվածներին: Այնուհետև, ոÖ �պես հասարակության վերահսկողության տարր, ARMEPS.am կայքում առկա հայտերից յուրաքանչյուրի ծածկագրով կարելի է մուտք գործել գնումների կայք` gnumner.am, որտեղ հրապարակվում են գնումների հետ առնչվող ավելի լայն տեղեկությունները: Մուտքագրելով ծածկագիրը` կարելի է ծանոթանալ գնումների մասին հայտի բոլոր տեղեկություններին` թե ով է հաղթող ճանաչվել, ում հայտն է մերժվել և այլն: 

«Այս համակարգն, ըստ էության, հնարավորություն է տալիս տեսնել հայտերը և դրանց հետ կապված մանրամասները, ինչի արդյունքում հանրային վերահսկողության միջոցով պատվիրատուները զերծ կմնան կամայականություններ թույլ տալուց»,- ասաց Վահե Մահտեսյանը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը զբաղվում է պետական գնումների քաղաքականության մշակմամբ:  2016 թվականի վերջին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվեց և այս տարվա հունվարի  14-ին Նախագահի կողմից վավերացվեց պետական գնումների մասին նոր օրենքը, որի  նպատակը և արդյունքները ավելի թափանցիկ և արդյունավետ գնումների ապահովումն է, որպեսզի պետական մարմինները կարողանան հնարավորինս ցածր գնով ու իրենց պահանջներին համապատասխանող ապրանքներ և ծառայություններ ձեռք բերել: Այդ նպատակով 2017 թվականի հունվարի 1-ից ՀՀ ֆինանսների < /i>նախարարությունը ներդրել է ARMEPS համակարգը: 

Ինչպես բոլոր առցանց համակարգերի, այնպես էլ էլեկտրոնային գնումների  ARMEPS համակարգի աշխատանքների կատարելագործման ուղղությամբ պարբերաբար կատարվում են բարեփոխումներ: Մասնավորապես,էլեկտրոնային գնումների  ARMEPS համակարգի միջոցով գնման գործընթացների կազմակերպման ընթացքում՝ գնահատման փուլում, մասնակիցների ներկայացրած հայտերի բացումից հետո այդ հայտերի տեսանելի չլինելը բոլոր մասնակիցների կարեւոր խնդիրներից մեկն է , որը նկատվել է նախկինում աշխատանքների կա զմակերպման մշտադիտարկման  և վերլուծության արդյունքում: Միևնույն ժամանակ, նշված համակարգի միջոցով պատրաստած հայտերի ներկայացումից հետո առաջանում էին դրանք բացելու հետ կապված խնդիրներ:

Ելնելով վերոնշյալից՝  էլեկտրոնային գնումների  ARMEPS համակարգում կատարվել են ծրագրային փոփոխություններ, որոնց արդյունքում

  • Գնումների ARMEPS համակարգում հայտերը բացելուց հետո ներկայացված հայտերը ավտոմատ կերպով հասանելի են դառնում հանրությանը, այդթվում՝ բոլոր մասնակիցներին: Բարեփոխման արդյունքում բարձրացել է գնումների ընթացակարգերի թափանցիկության և հրապարակայնության, հետևաբար նաև հասարակության կողմից վերահսկողությաÕ ¶ աստիճանը, ինչն էլ սահմանափակում է հայտերի գնահատման ժամանակ գնահատողհանձնաժողովի հնարավոր սուբյեկտիվ, հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտ ներկայացրած մասնակիցներին հաղթող ճանաչելուվերաբերյալ որոշումների կայացումը:
  • Մինչ գնման ընթացակարգին հայտի ներկայացումը ARMEPS համակարգը ավտոմատ կերպով իրականացնում է տվյալ հայտի ստուգումը, և եթե այնհամակարգ վերբեռնելու համար սահմանված պահանջներին չի համապատասխանում , հայտը չի ընդունվում՝ մասնակցին ներկայացնելով կատարվածբացթողումը: Այս գործառույթի իրականա ցման արդյունքում կնվազեն նշված համակարգի միջոցով պատրաստված հայտերը չբացելու հետևանքով այդհայտերի մերժման դեպքերը, ինչն էլ կհանգեցնի մրցակցության աստիճանի բարձրացմանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here