Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն չի նվազեցրել ՀՀԿ-ի շանսերը. Շարմազանով

0
123

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է արդար, թափանցիկ պայմաններում մրցակցել այն քաղաքական ուժերի և դաշինքների հետ, որոնց կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին՝ անկախ նրանց ազդեցությունից, կենսագրությունից, գաղափարախոսությունից: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ -ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին՝ ՀՀԿ-ն մրցակից համարո՞ւմ է Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքը:

«Մենք ազատ մրցակցության կողմնակից ենք: Մենք բազմիցս ասել ենք, որ Հանրապետականը ժողովրդավարական արժեքներ դավանող կուսակցություն է, իսկ ժողովրդավարությունը ոչ այլ ինչ է, քան մրցակցություն, որը բաց է մասնակցության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ անկախ Գագիկ Ծառուկյանի և նրա շուրջ հնարավոր դաշինքի հնարավորություններից՝ ՀՀԿ-ն ունի իր քաղաքական օրակարգը և շարժվելու է իր օրակարգով: ՙ«Նրա վերադարձը քաղաքականություն ոչ Հանրապետական կուսակցության շանսերն է պակասեցրել, ոչ էլ մեր մարտավարության և ռազմավարության մեջ փոփոխություն է մտցրել»-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Հունվարի 17-ին ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու և լայն դաշինք ձևավորելու ճանապարհով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:

 

 
http://armenpress.am/arm/news/875302/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here