Դինքի պատմական առաքելությունն անհնար է կասեցնել. Բասքըն Օրան

0
137

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրանտ Դինքը ջանում էր մերձեցնել հայկական և թուրքական հասարակություններին: Նա միակ մարդն էր, որ նման միջավայրում կարող էր դա անել: Դրա համար էլ սպանվեց: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին այս մասին գրում է թուրք մտավորական Բասքըն Օրանը՝ «Արմենպրես»-ին տրամադրված «Ո՞վ էր Հրանտը, ո՞րն էր նրա առաքելությունը» հոդվածում:

«1994 կամ 1995 թվականն էր, Մյուլքիեում էի, հեռախոսազանգ եկավ: «Ես ստամբուլցի գործարար Ֆըրաթ Դինքն եմ (Հրանտ Դինքն այն ժամանակ թուրքական այդպիսի կեղծանուն էր օգտագործում-հեղ.): Թերթում հրապարակված Ձեր հոդվածում մեր՝ հայերի լեզուն եք պաշտպանել, զանգահարել եմ, որ շատ շնորհակալություն հայտնեմ»,- ասաց և նրա ձայնը սկսեց դողալ:

Արդեն աչքերս լցվել էին, ես էլ չդիմացա…

Արդեն այստեղից էլ սկիզբ է առնում վերնագրում տրված երկու հարցից առնվազն առաջինի պատասխանը. Հրանտը զգացմունքային մարդ էր, հայերի իրավունքներն էր պաշտպանում:

Առաջին անգամ Ստամբուլում գտնվելուս ժամանակ նրա տանը ընթրում էինք, երբ բացահայտեցի նրա ինքնության շատ կարևոր մեկ այլ տարր: Ինչպես բոլոր անատոլիական տներ, այպես էլ նրանց տուն ներս էիր մտնում հողաթափ հագնելով: Հրանտը անատոլիացի հայ էր»,- գրում է Օրանը:

Նա նշում է, Ստամբուլի հայերը, քիչ բացառություններով, ամբողջությամբ ինտեգրված էին օսմանյան կայսրությունում և արվեստի ու արհեստի ոլորտում երկրի հիմնական սյուներն էին: «Նրանք գրեթե անվնաս դուրս եկան 1915-ի ողբերգությունից: Սակայն Անատոլիայում գտնվող հայերը ոչնչացվեցին, իսկ նրանք, ովքեր կարողացան ողջ մնալ, ժամանակի ընթացքում տեղափոխվեցին Ստամբուլ: Մալաթիացի Հրանտն էլ նրանցից մեկն էր և նրանց ներկայացուցիչն էր, հետևաբար լավ գիտեր, թե ինչերի միջով են անցել»,- նշում է թուրք մտավորականը:

Օրանը գրում է, որ Հրանտի դուրը չէին գալիս շատ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ցեղասպանության մասին ընդունվող որոշումները:

«Կանադայից Ավստրալիա՝ Սփյուռքից միշտ հետևյալն եմ լսել. «Մինչև նրա հետ ծանոթանալն այլ կերպ էի մտածում: Սակայն ինձ փոխեցին նրա հետևյալ խոսքերը. «Ձեզ համար որն է կարևոր. Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունումը, թե ժողովրդավարացումը»: Հրանտը ամբողջ աշխարհով պտտվում և խոսում էր Սփյուռքի հետ: Դա շատ բարդ գործ էր, քանի որ «ցեղասպանություն» եզրույթը արգելք էր թե՛ թուրքերի, թե՛ հայերի համար. թուրքերը լսելիս, իսկ հայերը՝ չլսելու ժամանակ ավտոմատ կերպով փակում էին ականջները:

Հրանտը չէր հավանում հայկական բանաձևերը, սակայն որպես սարսափելի ցավեր ապրած անատոլիացի հայերի ներկայացուցիչ դատապարտում էր Թուրքիայի կողմից 1915-ի ժխտումը: Դրա վերաբերյալ հետևյալն է ասել. «Փարիզի Կոնկորդ հրապարակ կգնամ, կկանգնեմ մի քարի վրա և կբղավեմ՝ Ցեղասպանություն տեղի չի ունեցել: Դրանից հետո կգնամ Անկարայի Քըզըլայ հրապարակ, մի քարի վրա կկանգնեմ և կբղավեմ՝ Ցեղասպանություն է եղել»,- գրում է Օրանը:

Թուրք մտավորականն առանձնանցնում է Դինքի իրականցրած պատմական առաքելության երեք կարևոր կետ: Առաջինը՝ թուրքերի վրա նրա ունեցած ազդեցությունն էր: «Թուրքերը շոկ ապրելով ի վերջո իմացան 1915-ի մասին: Անգամ եթե շատերը նյարդացան: Ինձ նրա առաջին հեռախոսազանգը հենց դրա մի մասն էր: «Ակոս»-ի հիմնադրումը հիմնական քայլն էր, թուրքական մտավորականության հետ կապ հաստատվեց, որն էլ ծառայեց որպես Թուրքիա ինտեգրվելու միջոց: Պարբերականը դա հաջողեց թուրքերեն հրատարակության շնորհիվ: Սակայն չպետք է մոռացվի, որ սկզբում թերթը 3, ապա 4 էջ էլ հայերեն էր հրատÕ �րակվում և խորհրդանշում էր ասիմիլիացիայի մերժումը»,- նշում է մտավորականը:

Որպես երկրորդ առաքելություն՝ Օրանն ընդգծում է Թուրքիայի հայերի վրա Հրանտի ունեցած ազդեցությունը՝ նշելով, որ նա կարողացավ հայերին դուրս հանել բարոյական գետտոյից և վստահություն ներշնչեց նրանց: «Նրա շնորհիվ Ստամբուլում հայերի մեծ վերածնունդ սկսվեց: Այնքան, որ ի վերջո հունական և ասորական համայնքներն էլ դրանից ազդվեցին և կրկին սկսեցին երևալ: Դրա հետ մեկտեց, Անատոլիայի անկյուններում ծպտյալ հայ մնացած մարդիկ սկսեցին բարձրաձայնել հայ լինելն ու անգամ մկրտվեցին»,- գրում է Բասքըն Օրանը:

Որպես առաքելության երրորդ կարևոր մաս մտավորականն առանձնանցնում է Սփյուռքի նկատմամբ Դինքի ունեցած ազդեցությունը: «Նա ազդեց Սփյուռքի վրա, նպաստեց բազմակողմ մտածողությանը: Բարդ գործ էր: 2003 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2004 թվականի մայիսի 14 Սփյուռքին ուղղված 8 մասանոց մի շարք հրապարակեց: Դրանում առաջարկում էր հայկական ինքնության առողջությունը չպայմանավորել տարբեր երկրների կողմից ցեղասպանության ընունման կամ չընդունման փաստով: Ցանկանում էր, որ Սփյուռքն արդեն հրաժարվի ցեղասպանությունը որպես ընտրված ողբերգություն (chosen trauma) կիառելուց, ինքնությունը կառուցի դրական տարրերի վրա: Հրանտից հետո Սփյուռքը շատ փոխվեց: Ճիշտ թուրքերի նման:

Նրա բոլոր ջանքերն ուղղված էին երկու ժողովրդի մերձեցմանը: Նա միակ մարդն էր, որ կարող էր այդ մթնոլորտում դա իրականացնել:

Դրա համար էլ սպանվեց: Այդ տեսանկյունից մարդասպանների հաշվարկը «ռացիոնալ» էր…

Սակայն սպանվելով վերածվեց սրբի, առաջացած հանրային արձագանքը նրա սկսած գործը տարածեց ողջ աշխարհով մեկ, Հրանտի հիշատակը վերածվեց փարոսի:

Բարեխիղճ և խելացի մարդիկ՝ «Ակոս»-ի և «Հրանտ Դինք» հիմնադրամի գլխավորությամբ,  նրա պատմական առաքելութունը շարունակում են: Այն արդեն անհնար է կասեցնել»,- եզրափակել է հոդվածը թուրք մտավորական Բասքըն Օրանը:

Թարգմանությունը Արաքս Կասյանի
http://armenpress.am/arm/news/875094/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here