Լևոն Զուրաբյանը կգլխավորի ՀԱԿ նախընտրական շտաբը

0
109

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ձևավորել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին կուսակցության մամուլի ծառայությունից, հունվարի 19-ին տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի ընտրությունների հետ առնչվող և ընթացիկ այլ հարցեր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ կուսակցության նախընտրական շտաբը ինքն է գլխավորելու: Կուսակցության համամասնական և տարածքային ցուցակների հստակեցման վերաբերյալ հարցին պատգամավորը չպատասխանեց. «Մենք այս պահին նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում և մամուլին ասելու բան չունենք»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին մասնակցելու հայտերը կարող են ներկայացնել փետրվարի 6-16-ը, իսկ համամասնական և տարածքային ցուցակները` փետրվարի 16-26-ը: 
http://armenpress.am/arm/news/875279/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here