Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքը

0
125

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 19-ին հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը նախարարները քննարկեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձան ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածու թյունների կատարմանն առնչվող հարցերին:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ 
http://armenpress.am/arm/news/875310/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here