Հովհաննես Գաբուզյանը շախմատի Հայաստանի չեմպիոնն է

0
117

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնության չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս առաջնության չեմպիոնը որոշվեց միայն վերջին տուրում: 9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր՝ Հայաստանի նոր չեմպիոն դարձավ Հովհաննես Գաբուզյանը, ով վերջին տուրում հաղթեց Զավեն Անդրիասյանին: Երկրորդ և երրորդ տեղերը 5-ական միավորով կիսեցին Տիգրան Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը:
http://armenpress.am/arm/news/875456/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here