Հրանտ Դինքի սպանության գործով քննվելու է 51 վկա

0
94

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական դատարանը, որոշում է կայացրել  պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի 10 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով քննել միանգամից 51 վկայի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Վկաների շարքում, որոնք քննվելու են առաջիկա դատական նիստերին, տեղ է գտել նաև սպանության ժամանակ Ստամբուլի նահանգապետ եղած Մուամմեր Գյուլերի անունը:

Հրանտ Դինքի սպանությունը տեղի է ունեցել 2007-ի հունվարի 19-ին և մինչ այժմ սպանության գործը մնում է չբացահայտված:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հունվարի 19-ին` Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին, Թուրքիայի իշխանություններին հորդորել էր ի վերջո բացահայտել հանցագործությունը:

Կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Միհրը նշել է, որ ի սկզբանե եղել են առիթներ համոզվելու, որ Դինքի սպանությունը ազգայնամոլների փոքր խմբի ձեռքի գործը չէ, ինչպես վանկարկվում է Թուրքիայում, այլ պաշտոնյաների կողմից է կազմակերպված եղել:
http://armenpress.am/arm/news/875466/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here